Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Փոխնախարարը չմեկնաբանեց

Փոխնախարարը չմեկնաբանեց
13.11.2015 | 00:41

«Չէի ցանկանա այդ հարցը մեկնաբանել կամ որևէ տեսակետ հայտնել։ Կարծում եմ՝ լավագույն տարբերակն այն է, որ ըստ կարգի դիմեք նախարարի մամլո խոսնակին»,- մեզ հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը։ Թե ինչու փոխնախարարը չցանկացավ մեկնաբանել հարցը, պարզ կդառնա, երբ ներկայացնենք այն։ Օրերս մեր քաղաքագետներից մեկը ԶԼՄ-ների հետ ասուլիսում հայտարարեց, որ Ադրբեջանի հրահրած հնարավոր պատերազմի դեպքում ԼՂՀ-ն կարող է հանրաքվե անցկացնել և միանալ ՀՀ-ին։ Դե, մեզ էլ հետաքրքրում էր փոխնախարարի տեսակետը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ